Թեհրանում թուրք-իրանական բիզնես-ֆորում է ընթանում

PanARMENIAN.Net - Կովկասում եւ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է տարածաշրջանային երկրների, այդ թվում եւ Իրանի համագործակցությունը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում ընթացող թուրք-իրանական բիզնես-ֆորումում:



Հոկտեմբերի 27-ին Էրդողանը հարյուր տնտեսագետներից բաղկացած թուրքական պատվիրակության հետ միասին Թեհրան է ժամանել բիզնես-ֆորումին մասնակցելու համար, հաղորդում է TRT 2 հեռուստաալիքը:



Երկու երկրների միջեւ առեւտրի շրջանառությունը կազմում է $13 միլիարդ, որոնք ենթադրվում է մեծացնել մինչեւ 20 միլիարդ: Իրանը տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանում Թուրքիա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---