Տանյա Լեկիչը հրապարակել է Սլովենիայի կանանց հավաքականի կազմը Հայաստանի դեմ խաղում28 հոկտեմբերի 2009 - 09:56 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Հայաստանի կանանց հավաքականը Հանրապետական մարզադաշտում 2011թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կանցկացնի իր երրորդ հանդիպումը: Հայկական թիմի մրցակիցն այդ խաղում կլինի Սլովենիայի հավաքականը, որն արդեն ժամանել է Երեւան եւ տեղավորվել է «Անի Պլազա» հյուրանոցում: Սլովենիայի ֆուտբոլիստուհիները հոկտեմբերի 27-ին անց են կացրել նախնական մարզում Հանրապետական մարզադաշտում, որտեղ հոկտեմբերի 28-ին Երեւանի ժամանակով 15:00-ին կսկսվի խաղը: Նշենք, որ Սլովենիայի հավաքականը, ինչպես եւ հայ ֆուտբոլիստուհիները, երկու մեկնարկային խաղերում պարտություն են կրել, ընդ որում Իտալիայի հավաքականից նույն 0:8 հաշվով, ինչպես Հայաստանի թիմն իր դաշտում: Սակայն, ի տարբերություն իր առաջիկա մրցակիցների, Սլովենիայի թիմը մեկ գոլ պակաս է բաց թողել` զիջելով ֆիններին 0:3 հաշվով: Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տանյա Լեկիչը 18 ֆուտբոլիստուհի է հայտագրել Հայաստանի դեմ խաղում, այդ թվում 3 հարձակվող: Սլովենիայի հավաքականի կազմը. Դարպասապահներ` Լուչիա Մորի Սոնյա Չեւնիկ Պաշտպաններ` Անդրեա Նիքլ Մանյա Բենակ Ալյոնա Միլկովիչ Ադրիանա Բոգոլին Ինես Շպելիչ Կիսապաշտպաններ` Մատեա Զվեր Անյա Միլենկովիչ Քսենիա Պովխ Պոլոնկա Գովեկ Տյաշա Տիբո Աննա Գոլոբ Անյա Լեւաչիչ Ուրսկա Ժգանեչ Հարձակվողներ` Տանյա Վրաբել Ֆատա Սալկունիչ Նատալիա Գոլոբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |