Հայաստանի շախմատի կանանց հավաքականը խաղաղ դաշն է կնքել Ֆրանսիայի հավաքականի հետ28 հոկտեմբերի 2009 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ: Այս խաղում բոլոր պարտիաներն արդյունավետ ելք ունեցան: Հայաստանից հաղթեցին Լիլիթ Գալոյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, իսկ Ֆրանսիայից` Մարի Սեբան եւ Պաուլին Գիշարը: Վեցերորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 8 միավոր է հավաքել եւ մրցաշարային աղյուսակում 3-ից իջել է 6-րդ տեղը: Իսկ մրցաշարում կրկին երկիշխանություն է հաստատվել` մրցաշարի առաջատար Վրաստանի հավաքականին միացել է ՌԴ-ի թիմը, որը հաղթել է Ուկրաինայի հավաքականին 3:1 հաշվով: Երկու հավաքականները 10-ական միավոր են վաստակել: 9 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Ադրբեջանի թիմը: 7-րդ տուրում հայ շախմատիստուհիները ուժերը կչափեն 4-րդ հորիզոնականում գտնվող Ռումինիայի հավաքականի հետ, որը նույնպես 8 միավոր է վաստակել: 6-րդ տուր. Ֆրանսիա-Հայաստան-2:2 Մարի Սեբա-Էլինա Դանիելյան-1:0 Սոֆի Միլլե-Լիլիթ Մկրտչյան-0:1 Սիլվիա Կոյա-Լիլիթ Գալոյան-0:1 Պաուլին Գիշար-Սիրանուշ Անդրեասյան-1:0: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |