Հնարավոր է, որ 2010 թվականին Հայաստանի տնտեսական աճը կգերազանցի 1,2 տոկոսը28 հոկտեմբերի 2009 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական աճը, որը նախատեսված է 2010թ. պետբյուջեի նախագծում, կարող է գերազանցել 1,2 տոկոսը, գտնում է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ինչպես նշել է նախարարը, Հայաստանի տնտեսության մեջ նախանշվել են կայունացման որոշակի միտումներ եւ վերականգնման դրական հեռանկարներ: Դավթյանը հիշեցրել է, որ 2010թ. պետբյուջեի նախագծում աճը կարող է գերազանցել 1,2 տոկոսը: «Չի բացառվում, որ ըստ լավատեսական կանխատեսումների մենք կհաղթահարենք նվազագույն շեմը եւ հաջորդ տարի ավելի լավ հնարավորություններ կունենանք»,-հավելել է նա: Այս համատեքստում նախարարը նշել է նաեւ, որ ամսեկան կտրվածքով երկրի տնտեսության մեջ որոշակի աճ է գրանցվել` սեպտեմբերին գրանցվել է 4,8 տոկոս աճ օգոստոսի համեմատ, չնայած, որ այդ աճը պայմանավորված էր սեզոնայնությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |