«The Armenian Reporter»-ը հրատարակվելու է նաեւ Հայաստանում

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում ամենամեծ նորութային շուկան է, եւ դրանում հայկական նորությունների առկայությունը շատ կարեւոր է Հայաստանի համար: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «The Armenian reporter» անգլալեզու շաբաթաթերթի վաշինգտոնյան խմբագիր Էմիլ Սանամյանը:



Հայաստանում «The Armenian reporter» անգլալեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վինսենտ Լիման իր հերթին հայտարարել է, որ հոկտեմբեր ամսից «The Armenian reporter» թերթը սկսել է լույս տեսնել նաեւ Հայաստանում: «Մեր թերթն անկախ է եւ չի գտնվում որեւէ կուսակցության ազդեցության տակ»,- նշել է Լիման: Ընդ որում, նա նշել է, որ թերթի վաշինգտոնյան տարբերակը տարբերվելու է տեղականից: «Մենք կարծում ենք, որ Հայաստանում արդեն անգլալեզու թերթերի անհրաժեշտություն է առաջացել»,- նկատել է Վինսենտ Լիման:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---