Աշխատանքային ացով Երեւան կժամանի ՖԻԲԱ-Եվրոպայի գլխավոր քարտուղար Նառ Զանոլինը28 հոկտեմբերի 2009 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով Երեւան են ժամանում ՖԻԲԱ-Եվրոպայի (Բասկետբոլի միջազգային Ֆեդերացիայի Եվրոպական բաժնի) գլխավոր քարտուղար Նառ Զանոլինը եւ գանձապահ Յան Բերտոլինգը: Եվրոպական բասկետբոլի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանի մայրաքաղաքում կլինեն 2 օր: ՖԻԲԱ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հետ, կծանոթանան հայկական բասկետբոլի ենթակառուցվածքներին: Կքննարկվեն մեր հանրապետությունում բասկետբոլի զարգացմանը վերաբերվող ծրագրերի մանրամասներ: Մասնավորապես, ՖԻԲԱ-Եվրոպան ավելի ստույգ պատկերացում կկազմի, թե որքանով է Հայաստանը պատրաստ առաջիկա տարիներին անցկացնել Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնություն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |