Հայաստանում պետական տեղեկատվությունը կդառնա ավելի մատչելի

PanARMENIAN.Net - Այսօր Եր-անում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված հանրային քննարկման առանցքում էր Հայաստանի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի եւ առնչվող օրենքների փոփոխությունների փաթեթի նախագիծը:



Ներկայացված փոփոխությունների փաթեթը մշակվել է «Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության, Ազգային ժողովի եւ Արդարադատության նախարարության կողմից` քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:



«Տեղեկատվության ազատությունը ժողովրդավարական եւ բազմակարծ հասարակության ձ-ավորման երաշխիքներից է. այն նպաստում է պետական կառույցների հմուտ կառավարման, թափանցիկ եւ հաշվետու համակարգի խթանմանը: Մենք ուրախ ենք աջակցել տեղեկատվության ազատության օրենքի բարեփոխմանը, եւ հույս ունենք, որ արդյունքում կընդունվեն բարեփոխումներ, որոնք կխթանեն պետական տեղեկատվության ավելի բարձր մատչելիությունը», - ասաց ԵԱՀԿ եր-անյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---