ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵՆ ԻՐԵՆՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՆՑ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ15 մարտի 2002 - 22:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Թուրքիան պետք է իրենց հիմնահարցերը լուծեն առանց երրորդ կողմի ներգրավման: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ՍՏՀ Խորհրդարանական Վեհաժողովի Տնտեսական հարցերի կոմիտեի թուրքական պատվիրակության անդամ Ահմեդ Իհմայան: Նա նշել է, որ երկու երկրները պետք է լուծեն իրենց խնդիրները ուղղակի բանակցությունների միջոցով: Նրա գնահատմամբ, դրա արդյունքում կաճի վստահությունը միմյանց հանդեպ եւ կստեղծվեն «շատ ավելի լավ հեռանկարներ մեր երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար»: Իհմայան ընդգծել է, որ Հայաստանը եւ Թուրքիան չպետք է «քրքրեն անցյալը» եւ ջանան այնպես մոտենալ դրան, որ «անցյալը ծառայի ապագայում երկու ժողովրդների բարօրությանը»: Ա. Իհմայան նշել է, որ Թուրքիան վերաբերվում է հարեւան Հայաստանին որպես բարեկամի: Թուրքական պատվիրակության անդամը կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եղած հիմնահարցերը պետք է որոշվեն առանձին խորհրդակցության ժամանակ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |