Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի լավագույն ուսանողները կկարողանան պրակտիկա անցնել Օրանժ ընկերությունում29 հոկտեմբերի 2009 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ) եւ Օրանժ Արմենիան ստորագրեցին հուշագիր կրթության, մասնագետների փոխանակման եւ այլ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության մասին:Համալսարանի Ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի ֆակուլտետի եւ Օրանժ Արմենիայի միջեւ համագործակցությունը սկսվել էր դեռ մի քանի ամիս առաջ: Համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ու Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հայտնեցին իրենց վստահությունն այս նախագծի հետագա հաջողության նկատմամբ, որը կապահովի մշտական կապը Orange-ի մասնագետների եւ համալսարանի ուսանողների ու դասախոսների միջեւ: Հուշագրով մասնավորապես կիրականացվեն համատեղ գիտահետազոտական ծրագրեր Orange-ի եւ ՀՊՃՀ-ի մասնագետների մասնակցությամբ, կկազմակերպվեն մասնագիտական դասընթացներ Orange-ի առաջատար մասնագետների կողմից, առավել աչքի ընկած ուսանողները կկարողանան անցնել պրակտիկան Orange-ում եւ այլն: Ներկայումս ՀՊՃՀ-նունի 10 000-ից ավելիուսանող եւշուրջ 1 000 դասախոս, 12 մասնագիտացնող դեպարտամենտներ, ասպիրանտական բաժանմունք, օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունք, միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի ամբիոն` «ՍԻՆՈՓՍԻՍ» ընկերության բազայի հիման վրա, հեռակա ուսուցման բաժանմունք եւ մի շարք այլ ստորաբաժանումներ: Orange-ըՀայաստանումհեռահաղորդակցության ծառայություններմատուցելուլիցենզիան ստացելէ2008թ.նոյեմբերի 19-ին: Orange-նաշխարհումհեռահաղորդակցության առաջատարօպերատորներիցմեկի` Ֆրանս Տելեկոմխմբիհիմնականապրանքանիշն է,որնիր բաժանորդներինառաջարկում էհեռախոսակապի, ինտերնետիեւ հեռուստատեսությանծառայություններ: Խմբիվաճառքը2008թ.կազմելէ շուրջ 53,5 միլիարդ եվրո (25,5 միլիարդ եվրո` 2009թ. առաջին կիսամյակում): 2009թ. մարտի 30-ի դրությամբ ընկերությունն ուներ 186 միլիոն հաճախորդ 30 երկրում, որոնցից 124 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են: Orange-ը շարժական կապի երրորդ եւ գերարագ ինտերնետի առաջին մատակարարն է Եվրոպայում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |