ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ ԻՐԱՆԻ ԵՎ ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Նոր տրանսպորտային միջանցքը Իրանի եւ Կասպից ծովի տարածքով կնպաստի մյուս երկրների հետ Հայաստանի առեւտրային կապերի զարգացմանը: Այդ մասին «Արկա» գործակալությանն է հայտարարել Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ի Տնտեսական հարցերի կոմիտեի ռուսական պատվիրակության անդամ, Պետդումայի Էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի կոմիտեի անդամ Վլադիմիր Կատալնիկովը: Նա նշել է, որ նոր տրանսպորտային ուղին միջանցք կբացի դեպի Աստրախան, իսկ Աստրախանից Կասպից ծովով Հայաստանը կկարողանա առեւտրային հարաբերություններ զարգացնել նախկին միջինասիական հանրապետությունների եւ Եվրոպայի հետ: Կատալնիկովը հաղորդել է, որ նոր տրանսպորտային միջանքի բացման նախաձեռնողը ՌԴ խորհրդարանն է, սակայն այս առաջարկը կստանա նաեւ կառավարության աջակցությունը: ՌԴ Պետդումայի պատգամավորը նշել է, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը հավանություն է տվել այս առաջարկին, եւ այժմ մշակվում են մանրամասները Իրանի հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---