Այն թաղամասում, որտեղ ծնվել է Հրանտ Դինքը կվերականգնվի Սբ. Երրորդության եկեղեցին30 հոկտեմբերի 2009 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Մալաթիայում գտնվող Հայկական Սբ.Երրորդություն եկեղեցին, որը վերածվել էլ մզկիթի, կվերականգնվի որպես հայկական ճարտարապետության պատմական հուշարձան: Եկեղեցին գտնվում է այն թաղամասում, որտեղ ծնվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը:Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, եկեղեցու վերականգնումով զբաղվում է Carmuzu Tepebasi կազմակերպությունը, որը հետեւվում է մզկիթների եւ պատմական հուշարձանների վիճակին: Կազմակերպության ղեկավար Լատիֆ Իյլդրիմի խոսքերով, նախորդ տարի Carmuzu Tepebasi-ն դիմել էր Թուրքիայի կառավարությանը եւ հայ ձեռնարկատերերին, սակայն միջոցների բացակայության պատճառով աշխատանքները չէին սկսվել: «Հայկական եկեղեցու վերակառուցումը իր վրա կվերցնի մեր կազմակերպությունը: Այդ կլինի խաղաղության նախագիծ եւ ես կարծում եմ, որ ֆինանսական խնդիրներ չեն առաջանա», - ընդգծել է նա: Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնակատար արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի խոսքերով, Թուրքիայում շատ հայկական եկեղեցիներ վերակառուցման կարիք ունեն: «Այդ նախագիծը ուղղված է խաղաղությանն ու հաշտեցմանը: Նույնիսկ եթե եկեղեցին կվերացվի թանգարանի եւ զբոսաշրջության կենտրոն դառնա, այն միեւնույն է կդառնա խաղաղության ու համերաշխության խորհրդանիշ», - ընդգծել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |