Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կոնգրեսը կաջակցի Հայոց ցեղասպանության ճանաչմանը Շվեդիայում

PanARMENIAN.Net - Երկարատեւ քննարկումներից հետո Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կոնգրեսը, արհամարելով կուսակցության վարչության խորհրդատվությունները, հայտարարեց, որ «սոցիալ-դեմոկրատները գործելու են Շվեդիայի, ԵՄ եւ ՄԱԿ կողմից Հայոց ցեղասպանության փաստի եւ Իրաքյան Քրդստանի ճանաչման համար»:



Շվեդիայի Հայկական ընկերակցությունների միությունը (UAAS) ողջունում է Կոնգրեսի պատմական որոշումը` նշելով, որ այդ քայլը ոչ մի կերպ չի վնասում Թուրքիայի ժողովրդավարացման, Հայոց ցեղասպանության հետազոտման եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթացներին: Միությունը հույս է հայտնել, որ Կոնգրեսի այդ որոշումն իր անդրադարձը կգտնի շվեդական խորհրդարանում կուսակցության գործունեության եւ պատգամավորների հետագա աշխատանքի մեջ` ուղղված Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---