Հայաստանի շախմատի հավաքականը պարտվում է ռուսներին Եվրոպայի առաջնության 8-րդ տուրում30 հոկտեմբերի 2009 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում կրեց իր երկրորդ պարտությունը` զիջելով մրցաշարի ֆավորիտ ՌԴ հավաքականին, 1,5:2,5 հաշվով: Միակ պարտությունը Հայաստանից կրեց Վլադիմիր Հակոբյանը` սեւերով զիջելով Ալեքսանդր Մորոզեւիչին: Մնացած երեք պարտիաներն ոչ ոքի ավարտվեցին: Այս պարտությամբ Հայաստանը գործնականում զրկվեց մրցաշարի հաղթողը դառնալու հնարավորությունից, քանի որ ՌԴ հավաքականը եւ Ադրբեջանի թիմը հավաքել են 13-ական միավոր եւ 2 միավորով առաջ են հայկական թիմից: Իսկ վերջին 9-րդ տուրում բոլոր վերոնշյալ երեք հավաքականների մրցակիցները կլինեն նրանց վարկանիշով զիջող թիմերը: 9-րդ եւ վերջին տուրում հայ շախմատիստներն ուժերը կչափեն Շվեյցարիայի հավաքականի հետ, ռուսները կխաղան իսպանացիների, իսկ ադրբեջանցիները` Հոլանդիայի հետ: 8-րդ տուր. Հայաստան-Ռուսաստան 1,5:2,5 Լեւոն Արոնյան-Պետեր Սվիդլեր-0,5:0,5 Վլադիմիր Հակոբյան-Ալեքսանդր Մորոզեւիչ-0:1 Գաբրիել Սարգսյան-Դմիտրի Յակովենկո-0,5:0,5 Տիգրան Պետրոսյան-Եվգենի Տոմաշեւսկի-0,5:0,5: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |