Թուրքիան սկսել է ավելի լուրջ վերաբերվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը30 հոկտեմբերի 2009 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ վարչակազմը երկրի նախագահի գլխավորությամբ հանդես է գալիս Հայոց ցեղասպանության իրագործման մեղավորներին պատժելու օգտին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, այդ հանգամանքը Թուրքիային ստիպում է ավելի զգույշ եւ լուրջ վերաբերվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Որպես փաստարկ հայ թուրքագետը բերեց Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմետ Դավութօղլուի հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան մտադիր է արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:Ռուբեն Սաֆրաստյանը նշել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղմացած դիրքորոշումն ու հեռտորությունը երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման առնչությամբ: «Այդ կապակցությամբ Էրդողանն ավելի զգույշ է դարձել Հայաստանին վերաբերող իր հայտարարություններում»,- նշել է հայ թուրքագետը: «Որքան Արձանագրություններն արագ մտնեն ուժի մեջ, այնքան լավ: Ըստ իս, դրանց իրականացումը կնպաստի Հայաստանի զարգացմանը»,- ընդգծել է Սաֆրաստյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |