Հայկազուն Ալվրցյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից կտուժի Ջավախքը30 հոկտեմբերի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Առաջին հայացքից թվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի կերպ չի անդրադառնա Ջավախքի վրա, բայց դա այդպես չէ: Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նման անհանգստություն է հայտնել «Արեւմտահայության խնդիրների ուսումնասիրման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքով, երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի վրա կազդի ինչպես քաղաքական, ռազմաքաղաքական, այնպես էլ տնտեսական առումով: «Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը պարտավորեցնում է երկու պետություններին տարածաշրջանի մյուս երկրների առջեւ»,- նշել է Ալվրցյանը:Ընդ որում, նա նկատել է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ հայկական իշխանություններն ամբողջությամբ կհրաժարվեն Ջավախքի հետ կապված բոլոր հարցերից, այսինքն Վրաստանի հայաբնակ շրջանը կկորցնի Հայաստանի օժանդակությունը միջազգային կառույցներում, ինչպես նաեւ տնտեսական ոլորտում: «Դա նաեւ բարոյահոգեբանական հարված կլինի Ջավախքի հայերի համար»,- նշել է Ալվրցյանը: Նա նկատել է նաեւ, որ հայկական իշխանությունները շահագրգռված չեն Ջավախքի խնդիրների լուծման հարցում: Ջավախքի հետ կապված հարցերը երբեք հայկական խորհրդարանի օրակարգում չեն եղել»,- նշել է Ալվրցյանը` ավելացնելով, որ վրացական իշխանությունները, ի տարբերություն հայկականի, միշտ արձագանքում են Ջավախքի հայերի հայտարարություններին եւ փորձում կանխել իրենց շահերին հակասող ցանկացած գործընթաց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |