Իգոր Մորոզովը վարչապետին է ներկայացրել ՌԴ ԱՊՀ պետությունների գործերով դաշնային գործակալության աշխատանքները

PanARMENIAN.Net - ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էՌԴ ԱՊՀ պետությունների գործերով, արտերկում բնակվող հայրենակիցների ու միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալության ղեկավար Իգոր Մորոզովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Ողջունելով հյուրինկառավարությանղեկավարը նշել է, որ տեղյակ էերեկ բացված «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2009» ցուցահանդեսի մասին եւ նշել գործակալության ու հայաստանյան ընկերությունների միջեւ համագործակցության խորացման անհրաժշտությունը:



Իգոր Մորոզովը վարչապետին էներկայացրել գործակալության աշխատանքները, մասնավորապես նորարարությունների հիմնադրամի գործունեությունը: Երկուստեք կարեւորվել է համագործակցության զարգացումը ֆիզիկայի բնագավառում:



Անդրադարձ է եղել հիմնադրամին Հայաստանի կողմից ներկայացվելիք ծրագրերին, որոնք կարող են ուղղված լինել բարձր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների եւ միջուկային ֆիզիկայի զարգացմանը:



Կառավարության ղեկավարը կարեւորել է գործակալության, ինչպես նաեւ «Ռոստեխնոլոգիաների» ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու գիտության պետական կոմիտեի միջեւ համագործակցության հետագա խորացումը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---