Գերմանիայի նախագահ. Հայաստանը կարեւոր գործընկեր է Բեռլինի համար30 հոկտեմբերի 2009 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի նախագահ Հորսթ Քյոլերին: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Գերմանիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Գերմանիայի համար: Դեսպան Մարտիրոսյանն իր հերթին շեշտել է Գերմանիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Զրույցի ընթացքում դեսպան Մարտիրոսյանը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները: Գերմանիայի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի դեսպանին` հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |