Հայաստանի եւ Նիդեռլանդների միջեւ հարաբերությունները մեծ պոտենցիալ ունեն30 հոկտեմբերի 2009 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Փիթեր Յան Լանգենբերգին:Քննարկվել են հայ-նիդեռլանդական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայ-նիդեռլանդական հարաբերությունները տարբեր ուղղություններով զարգացնելու մեծ ներուժ կա, եւ հույս է հայտնել, որ Փիթեր Յան Լանգենբերգը պաշտոնավարման ընթացքում կարեւոր ներդրում կունենա տարբեր ոլորտներում հայ-նիդեռլանդական համագործակցության զարգացման գործում: Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի կառուցվածքը եւ գործառույթները: Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |