Հայ խոսնակը բարձր է գնահատել հայ-նիդեռլանդական միջխորհրդարանական կապերը30 հոկտեմբերի 2009 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգեբերգին: Ողջունելով հյուրին` խորհրդարանի նախագահը շնարհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Պրն Աբրահամյանն իր վստահությունը հայտնեց, որ դեսպանի գործունեության շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել երկկողմ հարաբերությունները` այն բարձրացնելով նոր մակարդակի: Այդ համատեքստում նա բարձր գնահատեց հայ-նիդեռլանդական միջխորհրդարանական շփումները, ինչպես նաեւ կարեւորեց համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում: ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Նիդեռլանդները կշարունակեն նպաստել ՀՀ եվրոինտեգրման գործընթացին` օգտագործելով ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի ընձեռած հնարավորությունները:Հանդիպման ընթացքում Նիդեռլանդների դեսպանի խնդրանքով Հայաստանի խորհրդարանի նախագահը ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման եւ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցերում: Զրուցակիցները նաեւ անդրադարձան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |