Վրաստանում ստեղծվել է «Վրաստանի հայ վետերանների միությունը»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին «Վրաստանի հայ վետերանների միությունը» Թբիլիսիում կազմակերպել է շնորհանդես, որի ընթացքում կազմակերպիչները ծանոթացրել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կազմկերպության ստեղծման պատմության, նրա նպատակների ու խնդիրների, ինչպես նաեւ ապագա աշխատանքի հետ կապված ծրագրերի հետ:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել միության ղեկավար, փոխգնդապետ Հարություն Դանիելյանը, «Վրաստանի հայ վետերանների միությունը» ստեղծվել է 2009թ. ապրիլի 17-ին: Նա իր շարքերում միավորում է Վրաստանի քաղաքացի վետերաններին, որոնք մասնակցել են յոթ պատերազմների ու հակամարտությունների` Մեծ Հայրենականին, Աֆղանստանի, Աբխազիայի, Հարավայի Օսեթիայի (2 անգամ), Ղարաբաղի ու Իրաքի (վրացական զորակազմի սահմաններում) պատերազմներին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---