ADL-ն մտահոգված է թուրք-իսրայելյան հարաբերությունների վատթարացմամբ31 հոկտեմբերի 2009 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հակադիֆամացիոն լիգայի (ADL) ղեկավար Ավրաամ Ֆոքսմանն ասել է, որ լարվածությունը Թուրքիայի ու Իսրայելի միջեւ հարաբերություններում չի անդրադառնա խորը «հրեա-թուրքական բարեկամության վրա»: Ելույթ ունենալով նիստում, որը նվիրված էր թուրք եւ հրեա համայնքների հարաբերություններին, Ֆոքսմանն ասել է, որ «այդ բարեկամությունը հին ու ամուր է, ուստի նոր խնդիրները չեն կարող ազդել մեր վրա»: Լարվածությունն երկու ռազմավարական գործընկերների միջեւ հարաբերություններում առաջացավ այն բանից հետո, երբ Անկարան հրաժարվեց մասնակցել Իսրայելի հետ համատեղ զորավարժություններին Սիրիայի ու Իրանի հետ Թուրքիայի մերձեցման ֆոնի վրա: «Եթե Թուրքիան ցանկանում է մերձենալ արաբական ու մերձավորարեւելյան երկրների հետ, ապա խնդիր չկա: Սակայն ինչո՞ւ դա պետք է արվի ի վնաս թուրք-հրեական բարեկամության: Ես հուսով եմ, որ դա ժամանակավոր բնույթ կկրի»,-ասել է Ֆոքսմանը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա Ֆոքսմանն ասել է, որ Հակադիֆամացիոն լիգայի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է մնացել: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, ոչ թե ԱՄՆ Կոնգրեսում կամ Ֆրանսիայի խորհրդարանում, հաղորդում է CNN Turk-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |