Երեւանում սկսվել է անգլերենի ուսուցման միջազգային գիտական կոնֆերանս31 հոկտեմբերի 2009 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Երեւանում այսօր սկսվել է միջազգային գիտական կոնֆերանս, որը նվիրված է անգլերեն լեզվի ժամանակակից եւ փորձարարական ուսուցման ուսումնասիրմանը:Կոնֆերանսին մասնակցում են ավելի քան 100 մասնագետ: Կոնֆերանսի շրջանակներում ներկայացվեցին եւ քննարկվեցին 20 մասնագիտական թեմաներ, այդ թվում` ուսուցման ընթացքում ինտերնետի ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը, միջազգային կազմակերպությունների կրթական ծրագրերը, անգլերենի ուսուցման ժամանակակից հարցերն ու առանձնահատկությունները եւ այլն: Կոնֆերանսին մասնակցում էին օտարերկրացի մասնագետներ` Աբու-Դաբիի (ԱՄԷ) Գիտության եւ արվեստի համալսարանի պրոֆեսոր Սիվակումար Սիվասուբրամանյամը, Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ, անգլերեն լեզվի ավագ մասնագետ Թոմաս Սանթոսը եւ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ, անգլերեն լեզվի ավագ մասնագետ Ջուդիթ Էլիոթը: Կոնֆերանսը նախաձեռնել եւ անցկացնում է Հայաստանի անգլերեն լեզվի ուսուցիչների միությունը (ՀԱԼՈՒՄ)` Բրիտանական խորհրդի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի, «Մաքմիլան Արմենիա» տպարանի եւ Ամերիկյան խորհրդի աջակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |