«Արցախի ձայները» շրջագայում են Գերմանիայում31 հոկտեմբերի 2009 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Գանաու քաղաքում տեղի ունեցավ «Արցախի ձայներ» խմբի համերգը, իսկ այսօր այն ելույթ կունենա Հեպպինգենում:Համերգաշրջանը կազմակերպել է ԼՂՀ ներկայացուցչությունը Ֆրանսիայում ու Գերմանիայում Հեսսենի եւ Բադեն-Վյուրտեմբերգի հայկական եկեղեցական համայնքի հետ համատեղ, մոսկվաբնակ արցախցի բարերար Էդուարդ Ղուլյանի ու «Արմավիա» ավիաընկերության ֆինանսական աջակցությամբ: Նշենք, որ մինչ Գերմանիա ժամանելը, «Արցախի ձայները» հանդես են եկել համերգով Ֆրանսիայում, որից հետո դերասան Նարեկ Դուրյանի ուղեկցությամբ ժամանեցին Գերմանիա: «Սա չափազանց կարեւոր իրադարձություն է մեզ համար: Մենք միշտ լսում ենք Ղարաբաղի մասին քաղաքական համատեքստում: Շատերի մոտ, ով չի եղել Ղարաբաղում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղը բացառապես հակամարտության գոտի է ներկայացնում իրենից: Իսկ համերգի շնորհիվ մենք բոլորս տեսանք Արցախն իր ավանդական եւ ժամանակակից երգերով, պարերով, եւ այս ամենն ուղեկցվում է լավ բեմականացմամբ»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե Իսախանյանը: Ըստ նրա, շրջագայության ժամանակ խմբի մասնակիցները խմբի ղեկավար Սուսաննա Պետրոսյանի ղեկավարությամբ հանդես եկան Գանաուի համերագսրահում: «Արցախի ձայներ» խումբը հիմնադրվել է երգեցողության եւ դաշնամուրի պրոֆեսոր Լիրա Քոչարյանի նախաձեռնությամբ 2003 թվականին: Այն ներկայացնում է Արցախի ժողովրդական երաժշտության ողջ բազմազանությունը: Խումբը կազմված է 5-25 տարեկան 25 հոգուց` երգիչներից, դերասաններից, երաժիշտներից, որոնք մանկուց են զբաղվում երգով ու պարով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |