134 երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 91 տեղը գենդերային զարգացման մակարդակով31 հոկտեմբերի 2009 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Այսօր Հայաստանի համար խտրականության ամենասուր խնդիրներն են` ընտանիքներում կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունը, պատանիների եւ օրիորդների ամուսնության տարիքի տարբերությունը եւ կանանց ներգրավվածության մակարդակը քաղաքական եւ պետական խնդիրների լուծման հարցում: Անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել եւ կանանց ներկայացնել պետական գործունեության բոլոր մակարդակներում», - ընդգծել է իր զեկույցում ՀՀ ԱԳՆ-ն միջազգային կազմակերպությունների վարչության ղեկավար Ձյունիկ աղաջանյանը:Խորհրդաժողովը կազմակերպվել էր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից: Զեկուցողները առաջարկեցին այդ խնդիրների լուծման որոշ տարբերակներ` համապատասխան օրինագծերի ընդունում օրինակ` ԱԺ-մ կանանց համար նախատեսված 20% քվոտայի, պետական խնդիրներ լուծելու կանանց մեծ մասնակցության մասին եւ այլն: Հանդիպման ընթացքում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ղեկավար Ջեմմա Ասատրյանը ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց 134 երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 91 տեղը գենդերային զարգացման մակարդակով: Խորհրդաժողովին ներկա էին ԱԺ-ի պատգամավորներ եւ ՀՀ կառավարության եւ նախարարությունների ներկայացուցիչներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |