ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ինչո՞ւ մենք ստորագրեցինք Արձանագրությունները, եթե չէինք պատրաստվում վավերացնել դրանք 2 նոյեմբերի 2009 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվադր Նալբանդյանը հերքել է թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով պաշտոնական Երեւանը կարող է զիջումների գնալ Ղարաբաղի հարցում: «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ բանակցությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդեն ավարտվել են, եւ կողմերը պարտավորվել են առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել սահմանը, ըստ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունների: «Ինչու մենք ստորագրեցինք Արձանագրությունները, եթե չէինք պատրաստվում վավերացնել եւ կատարել դրանք: Ես գտնում եմ, որ միջազգային հանրությունն արագ վավերացում եւ Արձանագրությունների դրույթների կատարում է ակնկալում, ինչպես նաեւ ակնկալում է, որ կողմերը կհարգեն ձեռք բերված պայմանավորվածությունները»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Նրա խոսքերով, եթե կողմերից մեկը ձգձգի կամ կամ խոչընդոտներ ստեղծի Արձանագրությունների վավերացման ճանապարհին, հենց նա կկրի ողջ պատասխանատվությունը բացասական հետեւանքների համար: Է.Նալբանդյանն ընդգծել է նաեւ, որ հայ-թուրքական մերձեցումն ու բանակցությունները ղարաբաղյան հակամարտության շուրջ «երկու առանձին գործընթաց են»: «Այս մոտեցումը ոչ միայն Հայաստանի դիրքորոշումն է, այլ նաեւ միջազգային հանրության: Բանակցությունները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ավարտվեցին փետրվարի սկզբին»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Անդրադառնալով ղարաբաղյան գծով բանակցային գործընթացին` Է.Նալբանդյանը հայտարարել է, որ «դրական դինամիկա է » նկատվում գործընթացում: «Սակայն ասել, որ վաղը, մեկ ամսից, կամ կարճ ժամանակահատվածում մեզ կհաջողվի համաձայնության հասնել, անլուրջ կլինի»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |