Իրանի իշխանությունները մտադի՞ր են տեղափոխել մայրաքաղաքը Թեհրանից 2 նոյեմբերի 2009 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները քննարկում են մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու հնարավորությունը, նոյեմբերի 1-ին հաղորդել է բրիտանական The Guardian-ը: Ըստ պաշտոնական վարկածի, պատճառն այն է, որ քաղաքը գտնվում է սեյսմավտանգ գոտում, եւ ըստ մասնագետների կանխատեսումների այն կարող է կործանվել հզոր երկրաշարժի հետեւանքով: Դեռեւս հայտնի չէ, կտեղափոխվի մայրաքաղաքը մեկ այլ, արդեն գոյություն ունեցող քաղաք, թե այն կկառուցվի զրոյից: Մայրաքաղաքը տեղափոխելու գաղափարը պատկանում է Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիին: Հարկ է նշել, որ նման հնարավրության մասին խոսք էր գնում դեռեւս 20 տարի առաջ, սակայն միայն 2003-ին նախագիծը սկսեցին լուրջ քննարկել: Այդ տարի հզոր երկրաշարժը ավերեց Իրանի Բամ քաղաքը, որտեղ շուրջ 40 հազար մարդ զոհվեց: Թեհրանն ընտրվեց Իրանի մայրաքաղաք 1795 թվականին: Ավելի ուշ, տարբեր տարիներին, այդ կարգավիճակն ունեցել են Իսֆահանը, Շիրազը, Կազվինը, Մաշհադն ու Համադինը: Ներկայումս Թեհրանի բնակչությունը 12 մլն է, որոնցից կեսից ավելին երիտասարդներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |