Հրայր Կարապետյան. Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը հեքիաթներ են պատմում իրենց բանակի մասին 2 նոյեմբերի 2009 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Բոլոր անհրաժեշտ ծախսերը Հայաստանի պաշտպանության որոլտում կպահպանվեն 2010թ.պետբյուջեում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: «Ցանկանում եմ նշել, որ հայկական զինված ուժերի մարտունակությունը կախված չէ 2010թ. պետբյուջեի օրինագծի ընդունումից»,-ասել է հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքերով, իրավիճակը Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ցույց է տալիս, որ հայկական բանակն առավել մարտունակ է, քան ադրբեջանականը: «Շատ դեպքերում, շփման գծում մենք տեսնում ենք ադրբեջանական ԶՈՒ անպատրաստվածությունը: Այն, ինչ Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը պատմում են իրենց բանակի մասին, հեքիաթներ են»,-ասել է Հ.Կարապետյանը: Ինչպես հաղորդել է պատգամավորը, Հայաստանն արծարծել է միջազգային ատյաններում Ադրբեջանի ԶՈՒ-ում լուրջ դիտարկում անցկացնելու հարցը` թույլ չտալու համար, որ տարածաշրջանում խախտվի ռազմական բալանսը` հաշվի առնելով Բաքվի սպառազինության մրցավազքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |