Մոսկվայում Հայաստանի քաղաքացու դեմ պատվիրված սպանություն է կատարվել

PanARMENIAN.Net - Մոսկվայում հերթական պատվիրված սպանությունն է կատարվել Հայաստանի քաղաքացու դեմ: Այս անգամ հանցագործների զոհն էր դարձել 34-ամյա հայաստանցին: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները, հանցագործությունը կատարվել է Պալեխսկայա փողոցի 131 տան մոտ:



Նոյեմբերի 1-ին ոստիկանություն են զանգահարել անցորդները եւ հայտնել կրակոցների մասին: Տեղ հասած օպերատիվ աշխատակիցները հայտնաբերել են 34-ամյա Հովհաննիսյանի մարմինը, որի թիկունքի վրա հայտնաբերվել են հրազենի հինգ կրակոցի հետքեր, ինչպես նաեւ դանակի մեկ հարված գլխին:



Տեղանքն ստուգող ոստիկանները հայտնաբերել են կասկածելի Porsche Cayenne մեքենա, որի նստարանին հայտնաբերվել են արյան հետքեր, իսկ հետնամասում թափված էին կրակած պարկուճներ եւ 9 մմ տրամաչափի փամփուշտ: Չի բացառվում, որ հենց այդ մեքենայում էլ կատարվել է հանցագործությունը:



Օպերատիվ աշխատակիցների տվյալների համաձայն, մահացած անձը Հայաստանի քաղաքացի է, Մոսկվայում պաշտոնապես ոչ մի տեղ չէր աշխատում: Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», հարուցված է քրեական գործ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---