Կայսերիում վերանորոգված հայկական եկեղեցի կբացվի 2 նոյեմբերի 2009 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին Կայսերիում վերանորոգումից հետո կբացվի հայկական եկեղեցի` Սբ.Գրիգոր Լուսավորիչը: Եկեղեցին վերանորոգվել է Ստամբուլի հայկական համայնքի ուժերով ու միջոցներով եւ օծվելու է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) կանոններով:Տաճարը կօծի ՀԱԵ Կոստանդնուպոլսյան Պատրիարքարանի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Բացման արարողությանը ներկա կգտնվեն Կայսերիի նահանգապետն ու քաղաքապետը: Արարողությանը հրավիրված է նաեւ Թուրքիայի նախագահը, որը ծնունդով Կայսերիից է: «Եկեղեցու օծումից հետո տեղի կունենա առաջին պատարագը»,- գրում է Hurriyet-ը: Սբ.Գրիգոր Լուսավորչի եկեղեցին թվագրվում է 1191 թվականով: Վերականգնողական աշխատանքները տեւել են երեք տարի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |