Հայաստանն ու Ճապոնիան կընդլայնեն համագործակցությունը տնտեսական եւ մշակութային ոլորտներում 2 նոյեմբերի 2009 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Մասահարու Կոնոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը` հույս հայտնելով, որ նոր դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խթանման գործում: Դեսպան Կոնոն իր հերթին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ասաց, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության խթանման եւ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսության զարգացմանը Ճապոնիայի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |