Արթուր Աբրահամ. «Եթե ես բռնցքամարտիկ չդառնայի, ապա կդասավանդեի համալսարանում» 2 նոյեմբերի 2009 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր Վալերի Բրյուսովի անվ. Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում կայացավ ուսանողների, ինչպես նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպումը միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ: Ողջունելով Աբրահամին` ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանն ասաց, որ նա երկրորդ չեմպիոնն է, որին ընդունում են համալսարանում: «Դեռեւս 60-ական թվականներին մենք հպարտությամբ ընդունեցինք շախմատի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին, իսկ այսօր ուրախ ենք տեսնելու Արքա Արթուրին»,- նշել է նա:Ուսանողները վաղուց էին սպասում Արթուրին եւ, վերջապես, նրանց երազանքն իրականություն դարձավ: Ինքը` բռնցքամարտիկը նույնպես խոստովանեց, որ հուզված է եւ անգամ փոքր-ինչ վախեցած: «Նախկինում ես երբեք չեմ հանդիպել այսքան շատ գեղեցիկ աղջիկների, եւ եթե ես բռնցքամարտիկ չդառնայի, ապա կդասավանդեի Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ում, սակայն կասկածում եմ, որ դուք ինձ նույնքան կսիրեիք, որքան այժմ»,- ասել է Աբրահամը: Հանդիպման ընթացքում Արթուր Աբրահամը պատրաստակամությամբ պատասխանեց ուսանողների հարցերին, որոնց միջոցով նրանք փորձում էին իրենց համար բացահայտել Աբրահամ-բռնցքամարտիկին եւ Աբրահամ-մարդուն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |