Թբիլիսիի քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Ջավախքի հայերը կպահանջեն առանձնանալ Վրաստանից 2 նոյեմբերի 2009 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Սամցխե-Ջավախեթիի հայերի նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքականությունը կարող է հանգեցնել նրանց, որ շրջանի հայ բնակչությունը կարող է պահանջել առանձնանալ Վրաստանից, ինչպես դա արեցին Աբխազիան ու Հարավային Օսիան: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է հայրենադարձության եւ յուրացման «Երկիր» Հասարակական կազմակերպությունների միության նախագահ Սեւակ Արծրունին: «Պաշտոնական Թբիլիսին չի հասկանում, որ շրջանի հայերի նկատմամբ ռադիկալ քաղաքականություն վարելով, իր իսկ շահերի դեմ է գնում: Դա կարող է խնդրի էքստրեմալ լուծումների հանգեցնել»,- ասել է միության ղեկավարը` ավելացնելով, որ չի բացառում սահմանադրական ճանապարհով Վրաստանից առանձնանալու հարցի բարձրացումը:Խոսելով այն մասին, թե ինչպես կանդրադառնա հայ-թուրքական սահմանի բացումը Սամցխե-Ջավախեթիի հայերի դրության վրա, Սեւակ Արծրունին նկատել է, որ դա նկատելիորեն կթուլացնի Վրաստանի դիրքերը` որպես փոխադրող երկիր: «Սակայն մենք մեծ հույսեր չենք կապում այն հավանականության հետ, որ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Ջավախքի հայերի դրության վրա»,- ասել է միության ղեկավարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |