Վրաստանը հայտարարում է Հայաստանի համար Վերին Լարս ՀԱԿ բացելու պատրաստակամության մասին

PanARMENIAN.Net - Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն հերքել է Վերին Լարս ՀԱԿ միջոցով Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ Ռուսաստանի հետ ուղղակի բանակցությունների մասին հաղորդագրությունները` հաստատելով, որ այդ հարցի շուրջ տեխնիկական բանակցություններն ընթանում են Հայաստանի հետ:



«Հաշվի առնելով, որ Վերին Լարս ՀԱԿ բացումը Հայաստանի համար կփոխի կենսական հետաքրքրությունը, մենք պատրաստ ենք ցանկացած զիջումների գնալ: Չնայած, որ Ռուսաստանը դեռեւս որոշակի խնդիրներ է առաջացնում, հայկական կողմի հետ մենք պայմանավորվեցինք, որ տեխնիկական բանակցություններ կսկսենք եւ մենք սկսեցինք»,- նշել է Նինո Կալանդաձեն, հաղորդում է civil.ge-ն:



Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ ցամաքային հաղորդակցությունը դադարեցվեց ռուսական կողմից 2006թ. հուլիսին` Վերին Լարս ՀԱԿ փակումից հետո: Այդ փոխադրող ճանապարհը փակվեց նաեւ Հայաստանի համար:



Մայիսին Վրաստանի ԱԳՆ հայտարարեց, որ Մոսկվան Թբիլիսիին հաղորդել է Կազբեգի-Վերին Լարս ՀԱԿ բացելու պատրաստակամության մասին: Սակայն, դրանից հետո որեւէ կոնկրետ քայլեր չձեռնարկվեցին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---