Հայ-թուրքական արձանագրությունները դեռեւս չեն ներկայացվել Հայաստանի Սահմանադրական դատարան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեռ չի ներկայացրել Հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրական դատարան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Ընդ որում նա չի բացառել, որ Արձանագրությունները կարող են ներկայացվել ՍԴ օրվա ընթացքում ՍԴ հերթական նիստի ժամանակ:
 Ուշագրավ
---