Երեւանում բացվեց առաջին երեկոյան դպրոցը` «Հայկական քաղաքակրթություն.անցյալը եւ հեռանկարները» 3 նոյեմբերի 2009 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Երեւանում«Արտագերս» ծրագրի շրջանակներում «Պրոսպեկտուս» տարածաշրջանային եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ բացվեց առաջին երեկոյան դպրոցը` «Հայկական քաղաքակրթություն.անցյալը եւ հեռանկարները»: Կենտրոնի նախագահ, պատմաբան Թամարա Վարդանյանը իր բացման խոսքում նշեց այն խնդիրների շրջանակը, որոնք ներառված են ուսումնական ծրագրում: Դրանք են Հայ ինքնության, մշակութային ինքնատիպության, ազգային առանձնահատկությունների, ուրույն պատմական անցյալի եւ ժառանգության, Հայկականության շարունակականության ապահովման խնդիրներին առնչվող հարցերը: Երեկոյան դպրոցի անցկացման նպատակն է` կանգուն մնալ գլոբալիզացման գործընթացում ազգային պաշտպանական մեխանիզմների ստեղծման օգնությամբ, դպրոցի կազմակերպիչները կարեւորում են ազգային պաշտպանական մեխանիզմների կայուն համակարգի զարգացումն ու այդ համակարգի ներդաշնակ համակեցությունը Համամարդկային իդեալների համակարգում: Իսկ դպրոցի «Արտագերս» անվանումը խորհրդանշում է պաշտպանական ամրոցը` որպես Հայության գոյատեւման եւ բնականոն զարգացման համար մղվող պայքարի խորհրդանիշ: Կենտրոնի փոխնախագահ, պատմաբան Սուրեն Մանուկյանն իր խոսքում կարեւորեց երիտասարդների շրջանում Հայամետ եւ Հայաստանակենտրոն մտածողության սերմանումը, եւ հույս հայտնեց, որ կհաջողվի դպրոցի աշխատանքները դարձնել շարունակական: Երեկոյան դպրոցն անցկացվում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |