Նոյեմբերի 4-ին Թեհրանում ցույցերը կթույլատրվեն միայն ԱՄՆ դեսպանատան դիմաց 3 նոյեմբերի 2009 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի Անվտանգության ուժերի հրամանատար Մոհամմադրզա Ալիպուրը հայտնել է, որ նոյեմբերի 4-ին Թեհրանում ցույցերը կթույլատրվեն միայն Թեհրանում ԱՄՆ «լրտեսական բնի»` դեսպանատան դիմաց, իսկ այլ վայրերում անցկացված ցույցերն անօրինական են համարվելու, եւ ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում կոշտ միջոցներ կձեռնարկի, հաղորդում է ISNA գործակալությունը:Ամեն տարի նոյեմբերի 4-ին Իրանում նշվում է համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը: Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Հոմեյնիի վերաբնակեցումը, 1978թ. շահական վարչակարգի դեմ բողոքի ցույցի ժամանակ դպրոցականների ողբերգական մահը եւ Թեհրանում ԱՄՆ «լրտեսական բնի» բռնազավթումն իրանական պատմության մեջ մտել են որպես նոյեմբերի 4-ին կայացած երեք կարեւոր իրադարձություններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |