Ալիկ Սարգիսյան. Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ՀՀ Ոստիկանության գործունեությունը «թափանցիկ» լինի ժողովրդի համար

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ոստիկանության նախաձեռնությամբ հանդիպում կայացավ ԵՊՀ-ի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգիսյանը ներկայացրեց իրավապահ մարմինների գործունեությունը, առանց ուշադրությանը չթողելով ոչ մի դեպք, քանի որ կարծում է, որ ոստիկանության գործունեությունը պետք է «թափանցիկ» լինի ժողովրդի համար: «2009 թ-ի 9 ամիսների կտրվածքով Հայաստանում գրանցվել է 7960 հանցագործություն, 2008 թ-ն այդ ցուցանիշը կազմում էր 5600», - հայտարարել է Սարգիսյանը: Նա նաեւ ընդգծել է, որ ավելացել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: «Մենք ակտիվ պայքարում ենք թմրանյութերի տարածման, թրաֆիքինգի, ապօրինի զենքի կրելու դեմ, եւ ես կարող եմ ասել, որ արդեն առաջխաղացում է նկատվում:



Նա մեկնաբանել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարած խախտումները, եւ հայտարարել, որ նրանք պատժվում են եւ դուրս են մղվում համակարգից: «Ոստիկանությունը լուրջ պաշտպանության կարիք ունի: Բոլոր խախտումները պայմանավորված են մեր աշխատակիցների սոցիալական վիճակով», - նշել է Սարգսյանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---