Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով ժամանել է Քուվեյթ 3 նոյեմբերի 2009 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կեսօրին պետական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ Քուվեյթի օդանավակայանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Սերժ Սարգսյանիգլխավորածպատվիրակության կազմումեն արտաքինգործերինախարար Էդվարդ Նալբանդյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար ՀրանուշՀակոբյանը, մշակույթինախարար Հասմիկ Պողոսյանը, կրթությանեւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային Ժողովի «Հայաստան-Քուվեյթ» պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Վահան Հովհաննիսյանը, արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Պետական այցի շրջանակում նախատեսված տարբեր հանդիպումներից զատ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |