Կապան քաղաքի Մշակույթի տանը նոյեմբերի 4-ն տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ 3 նոյեմբերի 2009 - 18:03 AMT PanARMENIAN.Net - 2009թ. նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում առաջին անգամ պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբտեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն 47 գործատուներ: Խոշոր գործատուներից Կապանի բժշկական կենտրոնը ներկայացնում է 12 թափուր աշխատատեղ, Քաջարանի բժշկական կենտրոնը` 9 թափուր աշխատատեղ: Տոնավաճառին մասնակցում են նաեւ Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը, ինչպես - գործատուներ մարզի մյուս քաղաքներից: Տոնավաճառին ընդհանուր թվով կներկայացվեն 182-ից ավելի թափուր աշխատատեղեր: Կանխատեսվում է, որ այցելուների թվաքանակը կգերազանցի 3000-ը: Նմանատիպ տոնավաճառներ կազմակերպվել էին Հայաստանի տարբեր քաղաքներում` Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Աբովյանում, Երեւանում: Նախորդ երկուտարիներին«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքի տոնավաճառների արդյունքներն ապացուցում են աշխատանքի տոնավաճառի կենսունակությունը որպես զբաղվածության կարգավորման ակտիվ միջոցառում եւ գործիք: Համաձայն ԶՊԾԳ տվյալների` Երեւանում 2007թ հոկտեմբերի 13-ին ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական Պաշտպանության Համակարգերի Հզորացման/ՍՊՀՀ/ ծրագրի շրջանակներում TSG-ի եւ 13 գործընկերների հետ համատեղ իրականացված տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 89 անձ, 2008թ ՀԲ ՍՊՈԿ ծրագրի զբաղվածության բաղադրիչի շրջանակներում գերմանական GVG կազմակերպության միջոցով Աբովյան, Գորիս, եւ Եր-ան քաղաքներում իրականացված 3 տոնավաճառների արդյունքում Աբովյանում աշխատանքի է տեղավորվել 34 անձ, Եր-անում` 60 անձ, Գորիսում` 67 անձ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |