Գերմանիայի նախկին կանցլերը հանդես է գալիս ԵՄ-ում Թուրքիայի լիարժեք անդամության կողմից

PanARMENIAN.Net - Թուրքիայի ապագան լիարժեք անդամությունն է ԵՄ-ում: Այդ մասին, ելույթ ունենալով «Բոսֆորյան համաժողովում», հայտնել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Նա ափսոսանք է հայտնել, որ ԵՄ չի հասկանում Թուրքիայի դերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում: «Թուրքիայի մուտքը ԵՄ հենց ի օգուտ Եվրամիության կլինի: Տասնամյակներ շարունակ Թուրքիան հուսալի գործընկեր է եղել Գերմանիայի ու Եվրամիության համար»,- ընդգծել է նախկին կանցլերը:



Նա Թուրքիայի կառավարությանը կոչ է արել շարունակել բարեփոխումները եւ համբերել եվրոպական ընտանիք մտնելու գործում: «Մենք միայն կշահենք, եթե ԵՄ-ն շարունակի իր ներքին ինտեգրացիոն քաղաքականությունն ու ընդլայնումը, եւ Թուրքիայի ԵՄ մտնելու միջոցով կամուրջ կստեղծվի արաբական աշխարհի հետ»,- ասել է Գերհարդ Շրյոդերը` ավելացնելով, որ Թուրքիայի հետ շարունակվող բանակցությունները պետք է հանգեցնեն միայն լիարժեք անդամության, հաղորդում է Xinhua գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---