Արթուր Օսիկյան. Հայաստանում պետք է լինի ոստիկանության մասնագիտություն 3 նոյեմբերի 2009 - 18:19 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպական հարեւանություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի Ոստիկանության վրա մի շարք պարտավորություններ են դրվել, որոնք նա պետք է կատարի: Այդ մասին ԵՊՀ-ի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նրա խոսքերով, ոստիկանությունը աջակցություն է ստանում ոչ միայն ԵՄ-ց, այլ նաեւ ՀԱՊԿ-ց: «Ներկայումս մենք աշխատում բարեփոխումներ կատարել ոստիկանության կառույցում», - ասել է Օսիկյանը, եւ ավելացրել, որ ՀՀ Ոստիկանությունը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել ոստիկանության կրթական համակարգի վրա: «Հայաստանում պետք է լինի ոստիկանության մասնագիտություն, սակայն այսօր մենք չունենք այդ», - նշել է նա:Իր հերթին ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգիսյանը մեկնաբանելով է կարծիքը այն մասին, որ Երեւանի բնակիչները չեն դիմում ոստիկանություն այն պատճառով, որ այն ծառայում է պետությանը, եւ ոչ թե ժողովրդին, ասել է. «Մեզ համար ժողովուրդը եւ պետությունը գտնվում է մեկ դաշտում, եւ տվյալ կարծիքը ստեղծվել է ոչ մեր մեղքով»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |