Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ խոսք անգամ չի կարող լինել տարածքային զիջումների մասին 3 նոյեմբերի 2009 - 18:46 AMT PanARMENIAN.Net - «Պաշտոնական Ստեփանակերտը չի ստացել ոչ մի փաստաթուղթ, որում ամրագրված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող Մադրիդյան սկզբունքները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ կառավարության տեղեկատվության վարչության պետ Հրանտ Ալեքսանյանը:Ալեքսանյանը հաստատել է նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախի տարածքներն ամրագրված են նրա սահմանադրության մեջ եւ խոսք անգամ չի կարող լինել տարածքային որեւէ զիջումների մասին: Ինչպես հաղորդել է ԼՂՀ կառավարության տեղեկատվության վարչության պետը, հղում անելով Արա Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն ազատագրված տարածքներում ակտիվորեն իրագործում է զանազան տնտեսական ծրագրեր, իրականացնում իրրիգացիոն համակարգի, ջրամբարների եւ ճանապարհների շինարարությունը: Իրականացվող ծրագրերի նպատակն է` «առավել հարմարավետ պայմաններ ստեղծել այդ տարածքների վերաբնակեցման համար»: Հրանտ Ալեքսանյանը նշել է նաեւ, որ վերաբնակեցման գործընթացն ու տնտեսական ծրագրերի իրականացումն առավել ակտիվ է իրագործվում երկու շրջաններում` Քաշաթաղի եւ Քարվաճառի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |