Լեւոն Արոնյանը կներկայացնի Հայաստանը Միխաիլ Տալի հուշամրցաշարում

PanARMENIAN.Net - Լեւոն Արոնյանը մասնակցում է Միխաիլ Տալի հուշամրցաշարին, որն անցկացվում է Մոսկվայում նոյեմբերի 5-ից մինչեւ 18-ը: Ինչպես հացորդում է ՀՀ շախմատի ֆեդերացիան, նրա մրցակիցներն են Անանդը (Հնդկաստան), Կրամնիկը (Ռուսաստան), Կարլսենը (Նորվեգիա), Լեկոն (Հունգարիա), Գելֆանդը (Իսրայել), Իվանչուկը (Ուկրաինա), Մորոզեւիչը (Ռուսաստան), Սվիդլերը (Ռուսաստան), Պոնոմարյովը (Ուկրաինա): Գլխավոր մրցաշարին կհաջորդի աշխարհի կայծակնային խաղի առաջնությունը:



Միխաիլ Տալը (1936-1992) շախմատի աշխարհի ութերորդ չեմպիոնն է (1960-1961), ԽՍՀՄ վեցակի չեմպիոն (1975-1978), լրագրող, «Շախս» ամսագրի գլխավոր խմբագիր (Ռիգա, 1960-70): Նա հաղթել է 40 միջազգային մրցաշարերում, 8 անգամ դարձել է Համաշխարհային օլիմպիադաների հաղթող ԽՍՀՄ հավաքականի կազմում (1958-82): 1988-ին հաղթել է աշխարհի առաջին ոչ պաշտոնական բլից մրցաշարում (պարտիայի համար շախմատիստին տրվում է 5-ական րոպե), առաջ անցնելով աշխարհի չեմպիոն Գ.Կասպարովից եւ նախկին չեմպիոն Ա.Կարպովից:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---