Հայաստանի եւ Հունաստանի Զինված ուժերը կշարունակեն փորձի փոխանակությունը հոգեւոր ծառայության ոլորտում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հունաստանի Զինված ուժերի հոգեւոր ծառայության ղեկավար, գնդապետ Գեորգիոս Ապոստոլակիդիսին: Զրույցի ընթացքում ընդգծվեց, որ Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ձեւավորված ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցությունը, որտեղ իր ուրույն տեղն ունի նաեւ համագործակցությունը հոգեւոր ծառայության բնագավառում, ընթանում է շարունակական ընդլայնման ուղիով:



Ս. Օհանյանը շնորհակալություն հայտնեց գնդապետ Գեորգիոս Ապոստոլակիդիսին եւ նրա ղեկավարած կառույցին` երկկողմ համագործակցության, Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող եւ Հունաստանի ԶՈւ բարձրագույն հրամանատարաշտաբային դասընթացներին մասնակցող հայ զինծառայողներին հոգեւոր եւ խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ փորձի փոխանակումը զինված ուժերի հոգեւոր ծառայության ոլորտում կկրի շարունակական բնույթ, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---