ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը մեղադրել է Ադրբեջանին ազգերի ինքնորոշման իրավունքը խախտելու մեջ 4 նոյեմբերի 2009 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքումշարունակվում էՄԱԿ-ի Գլխավորվեհաժողովի ԳՎ 64-րդ նստաշրջանը: Օրերս ՄԱԿ-ի Երրորդ կոմիտեն քննարկումներ անցկացրեց «ինքնորոշման իրավունք» օրակարգային թեմայի շուրջ, որի ընթացքում ելույթներով հանդես եկան մոտ 50 երկրների պատվիրակություններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը վերահաստատում է միջազգային իրավունքի այս կարեւոր սկզբունքի այժմեականությունը եւ կարեւորությունը: Այս տարի քննարկումներըկրումէին սովորականիցավելիթեժբնույթ, որոնց արդյունքում մի քանի անգամ պատասխան ելույթներ են հնչեցրել Ռուսաստանն ու Վրաստանը, Հնդկաստանն ու Պակիստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, Իրանը, Սիրիան, Պաղեստինը եւ Իսրայելը: Քննարկման շրջանակներումելույթ ունենալով Ադրբեջանի պատվիրակությունը սովորականի նման փորձել է վերադասել տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի մյուս սկզբունքներից: ՀՀ ներկայացուցիչն էլ իր հերթին անդրադառնալով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկի` ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանն այդ կապակցությամբ կարեւորել է միջազգային նորմերին համապատասխան ԼՂ ժողովրդի կատարած ընտրությունը: Հայաստանը նշել է, որ 21-րդ դարում քաղաքական կամքը գերակշռող պետք է լինի ինքնորոշման իրականացման հետ կապված խնդիրները լուծելու համար` հակառակ դեպքում, այդ իրավունքի ոտնահարումը, հանգեցնում է ողբերգական հետեւանքների: Ադրբեջանը փորձել է հակադարձել Հայաստանի ներկայացուցչին: Ի պատասխան Հայաստանի ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանի ներկայիս իրավիճակն արդյունք է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ խաղաղ հայ բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների եւ, ի վերջո` ռազմական ագրեսիայի ու պատերազմի: Նա վերահաստատել է Հայաստանի համոզմունքը առ այն, որ միայն համապարփակ համաձայնությունը կարող է ապահովել կայուն եւ երկարատեւ խաղաղություն տարածաշրջանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |