Ռուսաստանը զգում է հայ-թուրքական մերձեցումից բխող սպառնալիքը 4 նոյեմբերի 2009 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները շատ սպառնալիքներ են պարունակում Հայաստանի համար, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Նա ընդգծել է, որ ՀՀ ԿԿ հանդես է եկել Արձանագրությունների ստորագրման եւ վավերացման դեմ: Այնուամենայնիվ, Ռուբեն Թովմասյանը նշել է, որ այդ փաստաթղթերը, ամենայն հավանականությամբ, կվավերացվեն Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից, քանի որ Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրման արարողությունը ցույց տվեց Հայաստանի վրա գերտերությունների ճնշումն այդ գործընթացում:«Այսօր Թուրքիան ամեն կերպ փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, ինչը նրան կօգնի հանդես գալ որպես տարածաշրջանային խաղացող: Անհրաժեշտ է հիշել, որ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, եւ Ռուսաստանը պակաս ներդրումներ չի կատարել Հայաստանի իր ռազմակայանի կատարելագործման համար»,- ընդգծել է Ռուբեն Թովմասյանը: Նա նկատել է, որ Մոսկվան զգում է հայ-թուրքական մերձեցումից բխող սպառնալիքը, եւ Հայաստանը պետք է պահպանի «Ռուսաստանի հետ սուրբ բարեկամությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |