Հայ մարմնամարզիկները նախապատրաստվում են Հրանտ Շահինյանի հուշամրցաշարին 4 նոյեմբերի 2009 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-14-ը Երեւանում տեղի կունենա սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշար` նվիրված Հրանտ Շահինյանի հիշատակին: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քրատուղար Էկֆիկ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել, որ մրցաշարին կմասնակցեն մինչեւ 18 տարեկան շուրջ 50 մարմնամարզիկներ Երեւանից, Վանաձորից, Գյումրիից ու Էջմիածնից: Ըստ Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանի, մասնակցությունն այս ամենամյա մրցաշարին փորձ եւ վստահություն է տալիս մարզիկներին: Հրանտ Շահինյան (1923-1996)-խորհրդային մարզիկ է, մարմնամարզիկ, Հելսինկիի Օլիմպիադայի կրկնակի հերոս (թիմ, օղակներով վարժություն), Հելսինկի-52-ի կրկնակի արծաթե մրցանակակիր (բազմամարտ, վարժություն ձիափայտի վրա), աշխարհի չեմպիոն թիմային վարժություններում եւ վարժություններ ձիագերանի վրա (1954), ԽՍՀՄ չեմպիոն (1952) բազմամարտում, ազատ ոճի վարժություններում (1948), ձիագերանի վրա (1949,1951,1955), օղակների վրա վարժություններում (1954), ձողերի վրա վարժություններում (1952): ԽՍՀՄ վաստակավոր վարպետ է, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ մշակույթի եւ սպորտի վաստակավոր գործիչ, պարգեւատրվել է ԽՍՀՄ շքանշաններով` Կարմիր Դրոշի աշխատանքային եւ «Պատվո նշան» շքանշաններով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |