ՀՀ պետբյուջեից սոցիալական ոլորտի զարգացման համար շուրջ 242,4 մլրդ դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - «ՀՀ 2010թ. սոցիալական ծախսերը ճգնաժամի պատճառով կկրճատվեն, սակայն ոչ էապես` մոտ 2 մլրդ դրամով: Բյուջետային միջոցները սահմանափակ են, սակայն մենք կկատարենք խոստումները եւ սոցծախսերը մեծ փոփոխություններ չեն կրի»,-ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը ԱԺ սոցիալական եւ ֆիանանսավարկային հանձնաժողովներում 2010 պետբյուջեի քննարկումների ընթացքում:



Ըստ Պողոսյանի, փոփոխությունները բացատրվում են օբյեկտիվ պատճառներով, եւ սոցիալական ոլորտի զարգացման համար հատկացումները կազմում են շուրջ 242,4 մլրդ դրամ:



«Հիմնական ծախսերը պահպանված են այն ծավալով, որը թույլ է տալիս լիովին ապահովել քաղաքացիների կարիքները: Հաջորդ տարվա բյուջեում աճել են զինծառայողների, սոցիալական եւ ապահովագրական թոշակների, Մեծ Հայրենական Պատերազմի վետերանների թոշակների համար նախատեսված հատկացումները: Կշարունակվի սոցիալական որոլտի «մաքրումը» կեղծ փաստաթղթերով այնտեղ հայտնված մարդկանցից: Նման քաղաքականության շնորհիվ 2009թ. արդեն 16 հազար ընտանիք է կրճատվել ցուցակից, որոնք այնտեղ էին հայտնվել կեղծ փաստաթղթերով եւ տնտեսվել է 3 մլրդ դրամ բյուջետային միջոցներ»,-ասել է նախարարը:



Նա հաղորդել է, որ 2010 թ. բնակչության զբաղվածության ոլորտի ապահովման համար հատկացվել է 700 մլն դրամ, հաշմանդամներին սայլակներով ապահովելու համար` 119,2 մլն դրամ, երեխաների որդեգրման համար` 11,8 մլն դրամ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---