Վյաչեսլավ Կովալենկո. Վերջերս Հայաստանը գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում 4 նոյեմբերի 2009 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այցելել է Հայաստանի նախագահի աշխատակազմին կից Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ: Հանդիպման ընթացքում դիվանագետը պատմել իր մասնագիտական գործունեության մասին մինչ Հայաստանում ՌԴ դեսպանի պաշտոնում նշանակվելը, աշխատանքային ծրագրերի մասին, ներկայացրել է հանրապետության իրավիճակի մասին իր տեսակետը, ծանոթացել է ինստիտուտի գործունեության կառուցվածքի ու հիմնական ուղղությունների հետ: Տեղի է ունեցել շահագրգիռ զրույց եւ ակտիվ բանավեճ Ինստիտուտի վերլուծաբանների հետ, որի ժամանակ շոշափվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հայ-ռուսական փոխգործակցության ներկա վիճակը, Հայաստանի հաղորդակցային հնարավորությունների ընդլայնման հեռանկարները: Դեսպանը նշել է, որ վերջերս Հայաստանը գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում տարածաշրջանային մասշտաբի երկու պատճառով` անցայլ տարվա օգոստոսին Հարավային Օսեթիայի վրա Վրաստանի հարձակման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի պատճառով: Վյաչեսլավ Կովալենկոն ընդգծել է, որ ռուսական կողմն անկեղծորեն ողջունում է դրական տեղաշարժը Հայաստանի եւ Թուրքիայի շփումների միջեւ: Նշվել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցում է դարերի համար, այդ առումով ձգտելով ամեն կերպ բարձրացնել իր ռազմավարական դաշնակցի մակարդակը երկու երկրների միջեւ: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դեսպանատունը կնպաստի Ինստիտուտի կապերի զարգացմանը պրոֆիլային ռուսական ինստիտուտների հետ, հաղորդում է Հայստանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |