Տրաբզոնում Իսրայելի դեսպանի վրա հավկիթներ են նետել 4 նոյեմբերի 2009 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Իսրայելի դեսպանի ելույթի ժամանակ, երկրի հյուսիսում գտնվող Տրաբզոնի համալսարանում, ուսանողները հավկիթներ են նետել ամբիոնի ուղղությամբ: Իսրայելի դեսպան Գաբի Լեւին շարունակել է ելույթը, ուշադրություն չդարձնելով ուսանողների խուլիգանական արարքի վրա: Լեվիի արձագանքից զայրացած ուսանողները փորձել են մոտենալ ամբիոնին եւ հարձակվել նրա վրա` այդ փորձը կասեցրել է Իսրայելի դեսպանի անձնական պահակախումբը: Ոստիկանությունը, հավանաբար կանխատեսելով իրադարձությունների նման զարգացումը, արագ միջամտեց եւ վերականգնեց հասարակական կարգը: Դեսպանը չի տուժել: Գաբի Լեվին որոշեց լքել համալսարանը` անավարտ թողնելով իր ելույթը, որի թեման էր Իսրայելի հակաքարոզչությունը ի պատասխան Գոլդսթոունի ու արաբական մամուլի զրպարտություններին: Իսրայելի ԱԳՆ գրասենյակը հայտարարել է, որ այդ միջադեպը չի կանգնեցնի Իսրայելի դիվանագետներին եւ հակաքարոզչական արշավի մյուս մասնակիցներն, գրում են Իսրայելի ԶԼՄ-ները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |